Դերսիմի բնակիչները պահանջում են վերականգնել կիսավեր հայկական եկեղեցին (լուսանկարներ)

14:48 • 22.10.13

Թունջելիում (պատմական Դերսիմ) գտնվող հայկական Էրգենի եկեղեցին անխնամ մնալու հետևանքով ավերվել է։


Ինչպես տեղեկացնում է Haber 3 կայքը, գյուղացիները հույս ունեն, որ այն կվերանորոգվի և զբոսաշրջային վայր կդառնա։
 

Դերսիմի Խոզաթ շրջանից 15 կմ հեռավորությամբ գտնվող հայկական եկեղեցին երկար տարիներ տևած մարտերի պատճառով հնարավոր չի եղել գրանցել և վերականգնել։ Անուշադրության մատնված եկեղեցու մեծ մասն ավերվել է։ Եկեղեցու վրա, սակայն, դեռևս հնարավոր է հայերեն գրություններ գտնել։

 

Այն Դերսիմի ամենախոշոր եկեղեցիներից մեկն է եղել։ 2012թ.-ին շրջանի մշակույթի և զբոսաշրջության վարչությունը որոշել է պահպանության տակ առնել եկեղեցին, սակայն առայժմ որևէ աշխատանք տեղի չի ունեցել։
 

Եկեղեցին ժամանակ առ ժամանակ այցելուներ է ունենում, և գյուղի բնակիչները հույս ունեն, որ երբեմն գանձ որոնողների թիրախում հայտնվող եկեղեցին կվերաբացվի զբոսաշրջության համար։