Ամերիկացի գիտնականը ԴՆԹ-ի վրա հիմնված ներքին «ժամացույց» է հայտնաբերել

13:06 • 22.10.13

Ամերիկացի գիտնական Սթիվ Հորվաթը հայտնաբերել է օրգանիզմի ներքին «ժամացույց», որը հիմնված է մարդու ԴՆԹ-ի վրա և կարող է չափել նրա հյուսվածքների կենսաբանական տարիքը, հայտնում է The Guardian-ը։

 

«Ժամացույցը» ցույց է տալիս, որ որոշ հյուսվածքներ ավելի արագ, իսկ մյուսներն էլ ավելի դանդաղ են ծերանում, մինչդեռ շատ հյուսվածքներ ծերանում են նույնպիսի արագությամբ, ինչպես որ ամբողջ մարմինը։

 

«Ժամացույցի» հայտնագործումը բավական կարևոր նշանակություն ունի և կարող է լույս սփռել մարդու օրգանիզմի ծերացման գործընթացի ուսումնասիրությունների վրա։ Այն կարող է օգնել ստեղծել այնպիսի դեղամիջոցներ, որոնք կդանդաղեցնեն ծերացման գործընթացը։

 

Գիտնականն ընդգծել է, որ նորահայտ «ժամացույցի» շնորհիվ հաջողվել է պարզել, որ կանանց կրծքի հյուսվածքներն ամենաարագն են ծերանում և 2 տարով ավելի ծեր են մարմնի մյուս մասերից։

 

Իսկ ինչ վերաբերում է ամենից արագ ծերացող հյուսվածքներին, ապա դրանք քաղցկեղով հիվանդներինն են, որոնք միջինը 36 տարով ավելի ծեր են լինում առողջ հյուսվածքներից։
 

Ամերիկացի գիտնականը ԴՆԹ-ի վրա հիմնված ներքին «ժամացույց» է հայտնաբերել