Facebook-ը թույլատրել է բռնություն պարունակող տեսանյութերի զետեղումն իր տիրույթում
Facebook սոցցանցը թույլատրում է գլխատում պատկերող տեսանյութերի զետեղումն իր տիրույթում, հայտնում է The Guardian-ը:
Ավելի վաղ FB-ն արգելել էր նման տեսանյութերի և առհասարակ բռնություն պարունակող նյութերի հրապարակումն այս տարվա սկզբին, սակայն այժմ դա թույլ կտրվի, եթե նպատակը բռնության դատապարտումն է, այլ ոչ թե դրա փառաբանումը:
Facebook-ից հայտնել են նաև, որ աշխատում են այն ուղղությամբ, որպեսզի օգտատերերը վերահսկեն իրենց տեսած նյութերը, այդ թվում՝ գովազդային:
Այս հայտարարությունն արվել է BBC-ի անդրադարձից հետո, երբ Facebook-ի շատ օգտատերեր բողոքել են մի տեսանյութից, որում դիմակավոր մարդը կնոջ է սպանում Մեքսիկայում:










