Գերմանիայում Առաջին համաշխարհայինի ժամանակաշրջանի ծաղրանկարների ցուցահանդես է բացվել

11:49 • 22.10.13

Հանովերի Վիլհելմ Բուշի անվան գրաֆիկայի և ծաղրանկարների գերմանական թանգարանում բացվել է Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ստեղծված ծաղրանկարների ցուցահանդեսը։ Բոլոր ներկայացված ծաղրանկարները՝ մոտ 120 աշխատանք, ժամանակին հրապարակվել են Մյունխենի Simpliccisimus շաբաթաթերթում, հայտնում է newsru.com-ը։

 

Ցուցադրությանը ներկայացված են ինչպես նյութեր հենց թանգարանի հավաքածուից, այնպես էլ նմուշներ, որոնք տրամադրվել են հատուկ այս ցուցահանդեսի համար Մյունխենի, Կիլի, Մինդենի և Բեռլինի թանգարանների և անհատների կողմից։

 

Բացի ծաղրանկարներից, Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Գերմանիայի կյանքը պատկերացնել են օգնում նաև կտավները, լուսանկարները, ձայնագրությունները, պաստառները, հագուստը, հուշանվերները և մանկական խաղալիքները։