Google–ը որոշել է իրավապաշտպաններին պաշտպանել կիբերհարձակումներից
Google ընկերությունը ներկայացրել է մի ծառայություն, որը պաշտպանում է իրավապաշտպան կազմակերպությունների կայքերը կիբերհարձակումներից, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Google Ideas-ի տնօրեն Ջարեդ Կոենին։
Project Shield անվանումով ծառայությունը նախատեսված է «քաղաքական դրդապատճառներով» DDoS-հարձակումներից կայքերը պաշտպանելու համար։ Այս պահին նախագիծն աշխատում է «ապահով թեստավորման» ռեժիմով, որին մասնակցում են անկախ լրատվական և իրավապաշտպան կայքեր։
Դրանց թվում է նաև իրանական Balatarin լրատվական պորտալը, որը նախկինում բազմաթիվ անգամներ ենթարկվել է կիբերհարձակումների, ինչպես նաև ընտրություններին հետևող քենիական մի կայք։










