Instagram-ը վերջապես հասանելի կլինի Microsoft-ի Windows հեռախոսներում

23:57 • 22.10.13

Լուսանկարներ և կարճ տեսանյութեր տեղադրելու հնարավորություն ընձեռող Instagram սոցիալական ցանցի ծառայությունն իր ստեղծումից երեք տարի անց հասանելի է նաև Microsoft-ի Windows հեռախոսների համար։ Այս մասին հայտնում է techland.time կայքը:


Առաջիկա շաբաթների ընթացքում հասանելի կդառնան նաև մի շարք այլ հայտնի հավելվածներ, ինչպես օրինա՝ 6 վայրկյան տևողությամբ տեսանյութ տեղադրելու Vine գործիքը և Flipboard նորություններ ընթերցելու հավելվածը, հղորդում է Business Insider-ը:


Nokia ընկերությունն այս մասին հայտարարությունը երեքշաբթի տեղադրել է Instagram-ի իր հաշվում:  Չնայած Windows հեռախոսների վաճառքն այնքան էլ մեծ չի եղել ԱՄՆ-ում, շուկայի մասնաբաժինը գնալով աճում է աշխարհում:


 

Instagram-ը վերջապես հասանելի կլինի Microsoft-ի Windows հեռախոսներում