Samsung-ն iPad-ների շուկայում խլում է Apple-ի բաժինը

10:11 • 22.10.13

Հարավկորեական Samsung ընկերությունն iPad-ների շուկայում խլում է ամերիկյան Apple-ի բաժինը, հայտնում է Business Insider-ը՝ iPad-ի նոր մոդելի ներկայացումից առաջ:

 

Աղբյուրը կարծում է, որ Apple-ն այս վիճակը փորձելու է շտկել այսօր՝ iPad-ի նոր մոդելի թողարկումով:

 

Աղբյուրը նկատում է նաև, թե որքան էլ iPad-ն ամենահզոր ապրանքանշանը լինի պլանշետների շուկայում, մրցակիցները կամաց-կամաց նրան ոչնչացման են մղում: Եվ Samsung-ն այդ մրցակիցներից ամենաանզիջումն է: Նմանապես էլ Microsoft-ն է շուկայում բաժին խլում Amazon-ից ու դրա Kindles-ից:

 

Ասվածն ավելի պատկերավոր ներկայացվում է դիագրամով:
 

 Tech_COTD new ipad market share

Samsung-ն iPad-ների շուկայում խլում է Apple-ի բաժինը