Netflix-ի բաժանորդների թիվը հասել է 40 միլիոնի
Վերջին տարվա ընթացքում հոսքային մուլտիմեդիայի հետ աշխատանքի համար տեխնոլոգիաների մատակարար Netflix ընկերությանն է միացել 10 մլն բաժանորդ։ Այսպիսով՝ բաժանորդների ընդհանուր թիվը հասել է 40 միլիոնի՝ համաձայն ամերիկյան ընկերության վերջին տվյալների, գրում է The Guardian-ը:
Ընկերության բաժանորդների ընդհանուր թվից 31 միլիոնը բնակվում է ԱՄՆ-ում, 9,2 միլիոնը՝ այլ երկրներում:
2013 թվականի երրորդ եռամսյակում Netflix-ը հայտնել է 1,1 միլիարդ դոլարի եկամտի և 32 միլիոն դոլարի մաքուր շահույթի մասին:
Ընկերության զարգացմանը նպաստում է նաև սեփական սերիալների ցուցադրությունը:
Netflix-ը մտադիր է 2014-ին կրկնապատկել բյուջեն։










