Իսպանացի նկարիչը հիպեր-իրական նկարներ է պատկերում գունավոր մատիտների օգնությամբ (լուսանկարներ)
Իսպանացի նկարիչ Ադոլֆո Ֆերնանդես Ռոդրիգեսը, ով մատիտներով սկսել է նկարել 40 տարեկանում, բավականին արագ է զարգացրել այս տեխնիկան:
«Օգտագործելով միայն գունավոր մատիտներ՝ Մադրիդցի նկարիչը հիպեր-իրական նկարներ է պատկերում, որոնք հաճախ շփոթում են գեղանկարների և անգամ՝ լուսանկարների հետ»,–գրում է Oddity Central-ը:
Իսպանացու ցնցող աշխատանքները ներառում են ջրի իրական ալիքների և կաթիլների, ինչպես նաև՝ ջրում տարբեր առարկաների արտացոլանքի պատկերները: Նրա նկարները ներկայացնում են նաև իրականին շատ նման արձաններ, բարդ համալիր պատկերներ, գրքի պատկերազարդ էջեր, ծղոտի մեջ ընկղմված ձեռքեր և այլ պատկերներ:
















