Գերմանիայում վաճառքի կհանվի մանկական փափուկ սմարթֆոն

10:52 • 22.10.13

Սովորաբար, ծնողները երեխաների ձեռքը սմարթֆոն և պլանշետ չեն տալիս, սակայն շուտով գերմանացի փոքրիկների համար ամեն ինչ կփոխվի, և նրանք հնարավորություն կունենան օգտվել բավական յուրահատուկ մի սմարթֆոնից։

 

Ինչպես նշում է Euromag-ը, Ubooly կոչվող սարքը, որը շուտով կհանվի վաճառքի, նախատեսված է երեխաների համար և պատրաստված է փափուկ արջուկի տեսքով։ Դրանում կան բազմաթիվ խաղեր ու ուսուցանող հավելվածներ: 


Ubooly-ն կարողանում է խոսել փոքրիկների հետ, պատասխանել նրանց հարցերին ու առաջարկել խաղեր խաղալ։ Մի խոսքով, այն կդրդի երեխաներին առավել ակտիվ լինել։

 

Focus-ը հավելում է, որ մանկական սմարթֆոնն անգամ կարող է արձագանքել նրան, թե ինչպես է երեխան վարվում իր հետ։
 

Գերմանիայում վաճառքի կհանվի մանկական փափուկ սմարթֆոն