Հրապարակվել են YouTube-ի երաժշտական մրցանակի թեկնածուների անունները
YouTube ընկերությունը հայտարարել է իր առաջին երաժշտական մրցանակի թեկնածուների անունները՝ ազդարարելով դիտողների քվեարկությունը։
Ինչպես հայտնում է Газета-ն, քվեարկողները պետք է որոշեն 6 անվանակարգերում հաղթողներին։ YouTube Music Awards-ի տարբեր անվանակարգերում են հայտնվել One Direction խումբը, Սելենա Գոմեսը, Ջասթին Բիբերը, Լեդի Գագան, Մայլի Սայրուսը, Քեթի Փերին, Ռիհանան, Թեյլոր Սվիֆթն ու այլք։
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա նոյեմբերի 3-ին։










