Նոր պլանշետներ ներկայացնելուց հետո Apple-ի բաժնետոմսերի արժեքն ընկել է
Nasdaq բորսայում վերջին առևտրային նիստի արդյունքներով Apple ընկերության 1 բաժնետոմսի գինն ընկել է 0,29%-ով՝ հասնելով 519,97 դոլարի, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:
Այս կերպ ընկերության կապիտալիզացիան ընկել է 1,57 մլրդ դոլարով՝ կազմելով 472,3 մլրդ դոլար:
Նախօրեին բաժնետոմսերի գինը կազմել էր 528,22 դոլար, իսկ անկման պատճառը, ըստ փորձագետների, նոր iPad-ների թողարկումն է եղել:
Երեքշաբթի օրը Apple-ը ներկայացրել էր պլանշետների հինգերորդ սերունդը՝ iPad Air-ն ու երկրորդ iPad mini-ն:










