Նշվել է ժամանակակից ամենահարուստ նկարչի անունը

11:30 • 23.10.13

Wealth-X միջազգային գործակալության վերլուծաբանները հրապարակել են ժամանակակից ամենահարուստ նկարիչների հնգյակը, հայտնում է style.rbc.ru-ն։

 

350 մլն դոլար կարողությամբ առաջատար է անգլիացի Դեմիան Հերսթը։ 2008թ. նա Sotheby’s աճուրդում իր «Իմ գլխի հավերժ գեղեցիկ պարունակությունը» ամբողջական հավաքածուն վաճառել է 198 մլն դոլարով։


Երկրորդ և երրորդ տեղերում են արտ-բիզնեսի երկու ներկայացուցիչներ. ամերիկացի էքսպրեսիոնիստ և քանդակագործ Ջասպեր Ջոնսը՝ 210 մլն դոլար կարողությամբ, և 210 մլն դոլարով Անդրե Վիկարին։


Չորրորդ հորիզոնականում է Ջեֆ Կունսը՝ 100 մլն դոլարով։ Առաջին անգամ նա հայտնվել է այս ցուցակում, երբ 2007-ին աճուրդում վաճառվել է նրա հսկայական մետաղական «Կախված սիրտ» աշխատանքը. Լարի Գագոսյանի պատկերասրահն այն գնել է 23.6 մլն դոլարով։

 

Ցուցակի «դեբյուտանտ» է համարվում կորեական ծագում ունեցող ամերիկացի նկարիչ Դևիդ Չոն՝ 100 մլն դոլար կարողությամբ։ 2005-ին Մարկ Ցուկերբերգը նրան հրավիրել է նկարել նոր զարգացող Facebook ընկերության առաջին շտաբ-բնակարանի պատերը։ Աշխատանքի ավարտից հետո սոցկայքի սեփականատերն առաջարկել է Չոյին անձամբ ընտրել վճարման ձևը՝ 2000 դոլար առձեռն կամ բաժնետոմսեր ընկերությունում։ Նկարիչն ընտրել է 2-րդ տարբերակը։