«Ավատար» ֆիլմի շարունակություն կվերադառնա գլխավոր չարագործը
Ռեժիսոր Ջեյմս Քեմերոնն աշխատում է երեք ֆիլմերի ստեղծման ուղղությամբ, որոնք կշարունակեն «Ավատար» ֆիլմի պատմությունը, հայտնում է filmpro.ru-ն։
Հայտնի է, որ գլխավոր դերը կրկին կկատարի Սեմ Ուորթինգթոնը։ Աշխատանքին վերադարձած դերասանների ցուցակում է հայտնվել նաև Սթիվեն Լենգի անունը, որն «Ավատար»-ում կատարել է դաժան գնդապետ Քվորիչի դերը։
Այն մասին, որ Քեմերոնը կնկարահանի ոչ թե 2, այլ 3 ֆիլմ, հայտնի էր դարձել 2013թ. օգոստոսին։ Ֆիլմերը պետք է թողարկվեն յուրաքանչյուր տարվա դեկտեմբերին՝ սկսած 2016-ից։
Գլխավոր դերակատարը պատմել է աշխատանքների մասին. «Քեմերոնը և սցենարիստները դեռևս մշակում են սյուժեն։ Մենք կսկսենք նկարահանվել հաջորդ տարի այս ժամանակահատվածում։ Միաժամանակ կաշխատենք 2-րդ, 3-րդ և 4-րդ ֆիլմերի վրա»։
Սթիվեն Լենգը, ում հերոսը Պանդորայի բնակիչների գլխավոր հակառակորդն էր, առաջին մասում պարտվում է և, հավանաբար, կորոշի վերադառնալ ֆանտաստիկ աշխարհ։










