Գերմանացի նկարչին քննադատում են Բեռլինի պատին «նկարելու» համար
Հայտնի գերմանացի նկարիչ Ջիմ Ավինյոնը, ով Գերմանիայի միավորումից հետո նկարել էր Բեռլինի պատի մի հատվածի վրա, վերանկարել է իր նկարը և դրանով իր գործընկերների քննադատությանն արժանացել, գրում է dw.de-ն:
«Ես շատ կապված չեմ նկարին, որը ստեղծել եմ 20 տարեկանում»,-Berliner Morgenpost թերթին ասել է Ջիմ Ավինյոնը: Նրա խոսքով՝ East Side Gallery անվանումով հայտնի Բեռլինի պատի հատվածի վրա նկարը ստեղծելուց հետո ողջ ժամանակաընթացքում նա զարգացել է որպես նկարիչ, և իր կարծիքով՝ բոլոր մանրամասներով վերականգնել իր հին ստեղծագործությունն այժմ հիմարություն է:
Միևնույն ժամանակ մյուս նկարիչները վերականգնման են ենթարկում երկու տասնամյակ առաջ Բեռլինի պատի վրա արված իրենց նկարները: Ավինյոնի քայլը նրանք անթույլատրելի են համարում:










