Chloe նորաձևության տան 60-ամյակի առթիվ գիրք է հրատարակվել
Chloe-ի 60-ամյակին նվիրված ցուցահանդեսից հետո ֆրանսիական նորաձևության տան կողմից նաև գիրք է լույս տեսել, հայտնում է buro247.ru-ն։
«Chloe. Attitudes» գիրքը հայացք է անցյալին, որը թույլ է տալիս ծանոթանալ նորաձևության տան պատմությանը Գաբի Այոնի կողմից հիմնադրման օրից մինչ մեր օրերը։ Բացի պատմական էքսկուրսից, գրքում ներկայացված են նաև մեծ քանակությամբ լուսանկարներ։
Վաճառքում այն կհայտնվի հոկտեմբերի 29-ին։










