Եգիպտոսում գտել են փարավոնի անձնական բժշկի գերեզմանը

22:18 • 23.10.13

Չեխ հնէաբանները Կահիրեի մոտակայքում հայտնաբերել են տղամարդու գերեզմանոց, ով, հավանաբար, եղել է հին եգիտպական փարավոնի բժիշկը։ Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով France-Presse գործակալությանը:


Հաղորդագրության մեջ նշվում է, որ գերեզմանը գտնվել է Կահիրեից հարավ-արևմուտք գտնվող Աբուսիրում: Ըստ գիտնականների՝ գտածոն մոտ 4.000 տարեկան է: Գերեզմանի պատերին արված գրություններից կարելի է հասկանալ, որ այն պատկանում է բժշկի: Հնէաբանները գտնում են, որ հարևանությամբ պետք է թաղված լինեն նաև հարազատները:


Ըստ Հնության հուշարձանների նախարար Մուհամմեդ Իբրահիմ Ալի աս-Սեյիդի՝ տղամարդը կարող է լինել Հին Եգիպտոսի բժշկության կարկառուն ներկայացուցիչներից մեկը, որովհետև արքայական նեկրոֆիլում կարող էին թաղել միայն փարավոնին մոտ կանգնած հայտնի մարդու:
 

Եգիպտոսում գտել են փարավոնի անձնական բժշկի գերեզմանը