Ժերար Դեպարդյոն նկարահանվում է Ադրբեջանում

12:59 • 23.10.13

Ֆրանսիական Leuviah Films ընկերությունը շարունակում է ՖԻՖԱ-ի 100-ամյակին նվիրված ֆիլմի նկարահանումներն Ադրբեջանում, հայտնում է Aze.az-ը:

 

Ֆիլմը գեղարվեստական է, դրանում հանդես են գալիս ֆրանսիացի և ամերիկացի անվանի դերասաններ Ժերար Դեպարդյոն և Թիմ Ռոթը: Վերջինս մարմնավորում է ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլաթերին:

 

Դեպարդյոն հանդես է գալիս ՖԻՖԱ-ի երրորդ նախագահ Ժյուլ Ռիմեի դերում: Ֆիլմում զբաղված են բազմաթիվ արտասահմանցի դերասաններ:


Նկարահանումներ կանցկացվեն նաև Բրազիլիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում:

Ադրբեջանում ֆիլմը նկարահանվում է Բաքվի մերձակա Սահիլ գյուղում:

Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2014-ի ամռանը՝ Բրազիլիայում ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկից առաջ: