Ծույլ կանանց երազանքը. Electrolux-ը մտադիր է տան մաքրությունն անող թռչող ռոբոտներ ստեղծել (լուսանկարներ, տեսանյութ)
Վերջերս բրիտանացի գիտնականները պարզել են, որ կանայք իրենց կյանքի կեսը ծախսում են տնային գործեր ու մաքրություն անելու վրա, գրում է Daily Mail-ը՝ տեղեկացնելով, որ վերջապես ստեղծվել է մի այնպիսի սարք, որի մասին երազում են աշխարհի գրեթե բոլոր կանայք։
The Mab կոչվող նորույթն ավտոմատ ռեժիմով աշխատող սարք է, որը սքանավորում է տան կեղտոտ անկյուններն ու այդ վայրեր ուղարկում փոքրիկ թռչող ռոբոտների, որոնք էլ զբաղվում են մաքրությամբ։
Նորարարական գաղափարը կոլումբիացի դիզայներ Ադրիան Պերես Զապատայինն է, ինչը հավանության է արժանացել նաև Electrolux տեխնոլոգիական ընկերության կողմից։
The Mab-ն ունի 908 փոքրիկ թռչող ռոբոտ, որոնք գործում են արևային էներգիայով ու կարող են տան անգամ ամենածածուկ անկյունները մաքրել։ Աշխատանքն ավարտելուց հետո դրանք վերադառնում են The Mab-ի մոտ։
Electrolux-ը գովել է այս տեխնոլոգիան ու նշել, որ ուսումնասիրություններից հետո կսկսվի դրա արտադրությունը։













