Ford-ի մեքենաները կկայանվեն առանց մարդկանց օգնության
Աշխարհի խոշորագույն ավտոարտադրողներն այսօր փորձում են միմյանց անցնել վարորդի կյանքը հեշտացնող տեխնոլոգիաների որակի և նորարության մեջ: «Ford-ի նոր մոդելը կօգնի լուծել քաղաքային ամենակարևոր խնդիրներից մեկը՝ մեքենան կկարողանա ինքնուրույն կայանվել», հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:
Ford-ի «խելացի» կայանման համակարգի շնորհիվ հնարավոր կլինի ոչ միայն այնպես կայանել մեքենան, որ չվնասվեն հարևանությամբ կանգնած մեքենաները, այլ նաև՝ մեքենան կկանգնի այնպես, որպեսզի հնարավոր լինի դուրս գալ կայանատեղիից: Համակարգն աշխատելու է հատուկ ցուցիչների միջոցով:
Fully Assisted Parking Aid-ն այժմ փորձարկվում է: Ամերիկյան ԶԼՄ-ները նշում են, որ ապագայում համակարգը կսովորի ազատ տեղեր որոնել լցված կանգառներում: Նոր տեխնոլոգիան արտադրության մեջ կհայտնվի 2 տարի հետո: Առաջին մոդելը, որը կհամալրվի այս համակարգով, կդառնա Focus-ը, որը մեծ հեղինակություն է վայելում մեծ քաղաքների բնակիչների շրջանում:










