Ճարտարապետ Ֆրենկ Գեհրիի ամենահայտնի գործերը ողջ աշխարհում (լուսանկարներ)

22:12 • 23.10.13

Կանադական ծագումով ամերիկացի ճարտարապետ Ֆրենկ Գեհրին նշանակվել է Լոնդոնի Բաթերսի արվարձանի էկեկտրակայանի դիզայնի զարգացման նախագծի ճարտարապետ: «Դա կլինի հայտնի ճարտարապետի կառուցած առաջին շինությունը Լոնդոնում»,– հայտնում է The Telegraph-ը և ներկայացնում նրա ամենահայտնի աշխատանքները:

 

Ֆրենկ Գեհրիի ամենահայտնի կառույցը Իսպանիայի Բիլբաո քաղաքում գտնվող Գուգենհայմի թանգարանն է, ուր այցելել են արդի արվեստի ավելի քան 10 մլն երկրպագուներ ողջ աշխարհից:


Jay Pritzker Pavilionը, որը հայտնի է նաև Փրիցկերի երաժշտական տաղավար անունով (Pritzker Music Pavilion), գտնվում է Չիկագոյի «Միլենիում» այգու տարածքում: Այն բացվել է 2004-ին:


Բարսելոնայի ձկան տեսք ունեցող կառույցը, որը կոչվում է Peix, ինչը կատալոներենից թարգմանաբար նշանակում է «ձուկ», կառուցվել է 1992-ի Ամառային Օլիմպիական խաղերն անցկացնելու համար:


Գերմանիայի Vitra Design Museum թանգարանը Ֆրենկ Գեհրիի առաջին աշխատանքն է Եվրոպայում:


Համակարգչային տեխնոլոգիաների, տեղեկատվության և բնական գիտություններին նվիրված Ray and Maria Stata Center կենտրոնը ժամանակավոր փայտանյութով ցանկապատված կառույց է, որը Ֆրենկ Գեհրին ավարտել է 2004-ին:


Քլիվլենդի Clinic Lou Ruvo Center գլխուղեղի առողջության ուսումնասիրության կենտրոնը, որը բացվել է 2010-ին, Լաս Վեգասի ամենանշանավոր ճարտարապետական կառույցներից է:


Ֆրենկ Գեհրիի Binoculars («Հեռադիտակ») կոչվող կառույցն այժմ պատկանում է համացանցի որոնողական հսկային՝ Google-ին:


«Պարող տուն» (The Dancing House) անվանումն ստացած կառույցը գտնվում է Պրահայում: Այն նախագծվել է չեխ ճարտարապետ Վլադո Միլունիչի և Ֆրենկ Գեհրիի կողմից՝ 1996-ին:


InterActiveCorp ընկերության գլխավոր գրասենյակը Ֆրենկ Գեհրիի հեղինակած առաջին աշխատանքն է Նյու Յորքում: Այն բացվել է 2007-ին: