Փողն աճում է ծառերի վրա. ավստրալացի գիտնականներն էվկալիպտի տերևներում ոսկի են հայտնաբերել
«Փողերը ծառի վրա չեն աճում» տարածված ասացվածք կա, որը, սակայն, հերքել են ավստրալացի գիտնականները, որոնք էվկալիպտի տերևների մեջ ոսկու հետքեր են հայտնաբերել։
Ինչպես նշում է Daily Mail-ը, ոսկու մասնիկները չափից ավելի փոքր են անզեն աչքով տեսնելու համար, սակայն հատուկ տեխնիկայի շնորհիվ դրանք տեսանելի են։
Գիտնականները հաշվարկել են, որ էվկալիպտի 500 ծառից այնքան ոսկի դուրս կգա, որ հնարավոր կլինի ամուսնական մատանի պատրաստել։
Ավստրալացի մասնագետներն այս ուշագրավ երևույթը բացատրել են նրանով, որ այս էվկալիպտների տակ կարող է լինել ոսկու հանք, որտեղից էլ թանկարժեք մետաղը ծառի խոր արմատների միջոցով հասել է տերևներին։











