GooPhone-ն արտադրել է iPhone 5S-ի կրկնօրինակները (տեսանյութ)
Չինական GooPhone ընկերությունը ներկայացրել է Apple ընկերության հանրահայտ iPhone շարքի սմարթֆոնների վերջին արտադրանքի՝ 5S-ի կլոնները։ Ինչպես տեղեկացնում է Газета-ն՝ GizChina-ին հղումով, կրկնօրինակված տարբերակների մեջ կա նաև ոսկեգույն iPhone 5S-ը։
Կայքը նկատում է, որ սովորաբար GooPhone-ը կարողանում է iPhone-ի ճշգրիտ կլոնները ստեղծել և 5S-ը ևս բացառություն չէ. այն անգամ մատնահետքերի ճանաչման կեղծ գործառույթ ունի։
GooPhone i5S-ի տեխնիկական բնութագիրը տարբերվում է օրիգինալ iPhone 5S-ից։ Այն ունի 4 դյույմանոց էկրան, երկմիջուկ MT6572 պրոցեսոր, 1 գեգաբայթ օպերատիվ հիշողություն, 16 գեգաբայթ ներքին հիշողություն և գործում է Android 4.2.2 օպերացիոն համակարգով։
Չինական նորույթի գինը 199.99 դոլար է։










