Չինաստանում Մաո Ցզեդունի երիտասարդ տարիների մասին մուլտֆիլմ կնկարահանեն
Երկու չինական կինոընկերություններ հայտարարել են պետական և քաղաքական գործիչ Մաո Ցզեդունի երիտասարդ տարիների մասին մուլտֆիլմ նկարահանելու աշխատանքների մեկնարկի մասին, հայտնում է Газета-ն։
The Hollywood Reporter-ը փոխանցում է, որ ֆիլմի արտադրության համար նախատեսվում է ներդնել 4.9 մլն դոլար։
Մուլտֆիլմը կկոչվի «Մաո Ցզեդունի երիտասարդ տարիները» և ուղղված կլինի երիտասարդ սերնդի դաստիարականությանը, որը բավականաչափ լավ ծանոթ չէ իր երկրի պատմությանը։
Հաղորդվում է, որ ֆիլմը կնկարահանվի դեկտեմբերին և կցուցադրվի չինացի առաջնորդի ծննդյան 120-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությունների ժամանակ։










