Հանցագործը 658 դոլար է հափշտակել Microsoft ընկերության համահիմնադիր Փոլ Ալենի հաշվից

11:52 • 23.10.13

Փիթսբուրգի (ԱՄՆ) բնակիչ Բրենդոն Լի Փրայսը հոկտեմբերի 22-ին դատապարտվել է 8 ամսվա ազատազրկման՝ Microsoft ընկերության համահիմնադիր Փոլ Ալենի հաշվից 658 դոլար հափշտակելու համար, հայտնում է forbes.ru-ն։

 

Հայտնի գործարար և բարերար Ալենի կարողությունը Forbes-ը գնահատում է 15.8 մլրդ դոլար, նա ընդգրկված է ԱՄՆ-ի ամենահարուստ մարդկանց 30-յակում։

 

28-ամյա Փրայսին հաջողվել է ստանալ միլիարդատիրոջ բազմաթիվ բանկային հաշիվների հասանելիությունը, ներառյալ՝ Bank of New York Mellon-ի 97 մլն դոլար բանկային հաշվինը։

Հանցագործին հաջողվել է համոզել միաժամանակ մի քանի բանկերի, որ հենց ինքն է 60-ամյա միլիարդատերը։

 

Երբ Փրայսը որոշում է ավելի խոշոր գործարք անել և 15.000 դոլար փոխանցել Ալենի հաշվից Western Union վճարային համակարգի միջոցով, Citibank-ում անմիջապես միանում է ահազանգի ազդանշանը, և բանկն արգելափակում է գործարքը։ Գործի մեջ ներգրավվում են նաև ՀԴԲ-ի աշխատակիցները, որոնք էլ ձերբակալում են հանցագործին 2012-ին։
 

Հանցագործը 658 դոլար է հափշտակել Microsoft ընկերության համահիմնադիր Փոլ Ալենի հաշվից