Ռոբերտ Դաունի-կրտսերը ճանաչվել է Հոլիվուդի ամենաարժեքավոր դերասան (լուսանկարներ)

23:40 • 23.10.13

Ռոբերտ Դաունի-կրտսերը կրկին գլխավորել է Vulture ամսագրի կողմից կազմված «100 ամենաարժեքավոր աստղերի» ցուցակը, ինչպեսև` նախորդ տարի: Այս մասին հայտնում է luxlux.net-ը:


Վարկանիշային աղյուսակը կազմելիս ամսագիրը հաշվի է առել այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են՝ քննադատների գնահատականները, աստղերի ստացած մրցանակները, մամուլում և սոցկայքերում նրանց մասին հիշատակումները: Այս տարի ևս այդ աղյուսակը գլխավորել է Ռոբերտ Դաունի-կրտսերը, որը գլխավորել էր նաև աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանների ցուցակը՝ ըստ Forbes-ի:


Ստորև ներկայացնում ենք «100 ամենաարժեքավոր աստղերի» ցուցակի առաջին 10 տեղերը զբաղեցրած դերասաններին:


1. Ռոբերտ Դաունի-կրտսեր


2. Լեոնարդո Դի Կապրիո


3. Ջենիֆեր Լոուրենս


4. Սանդրա Բալոք


5. Բրեդ Փիթ


6. Ուիլ Սմիթ


7. Քրիստիան Բեյլ


8. Դենզել Վաշինգտոն


9. Թոմ Հենքս


10. Ջոնի Դեփ