Հռոմի պապի հետևորդների թիվը Twitter-ում հասել է մոտ 10 մլն-ի
KAI գործակալությունը նախօրեին տարածել է տեղեկություն, համաձայն որի Հռոմի պապի Twitter-ի միկրոբլոգին հետևում է մոտ 10 մլն օգտատեր։ Այդպիսով՝ Պապն առաջ է անցել ամերիկյան New York Times թերթից (9.8 մլն) և Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ լամայից (7.9 մլն), հայտնում է newsru.com-ը։
Պոնտիֆիկոսի գրառումները հասանելի են 9 լեզուներով՝ լատիներեն, անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն, իտալերեն, գերմաներեն, պորտուգալերեն, լեհերեն և արաբերեն։ Ամենահայտնին իսպաներենն է, որի հետևորդների թիվն անցել է 4 մլն-ի սահմանը։










