Ռումինիայում մինչև հոկտեմբերի վերջը կսկսեն տեղադրել հակահրթիռային պաշտպանության համակարգեր
Եվրոպայի հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծման՝ NATO-ի ծրագրի շրջանակներում մինչև հոկտեմբերի վերջը Ռումինիայում կսկսեն տեղադրել ցամաքային AEGIS հակահրթիռային համակարգերը։ Այս մասին հայտնել է NATO-ի գլխավոր քարտուղար Ֆոգ Ռասմուսսենը։
Ինչպես գրում է Риа Новости-ն՝ Ռասմուսսենը հիշեցրել է, որ 2012 թվականին Չիկագոյում կայացած խորհրդաժողովի ժամանակ հայտարարվել էր ԵվրոՀՀՊ համակարգի առաջին փուլի մեկնարկի մասին:
2010 թվականին Լիսաբոնում կայացած գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանը և NATO-ն պայմանավորվել էին համագործակցել այս ծրագրի շուրջ, սակայն որոշ ժամանակ անց բանակցությունները հայտնվել էին փակուղում:










