Շերոն Սթոունը մրցանակ է ստացել՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համար
Վարշավայում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ժամանակ դերասանուհի Շերոն Սթոունին է հանձնվել Խաղաղության գագաթնաժողովի մրցանակը՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համար, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով լեհական ԶԼՄ-ներին:
Տեղեկությունների համաձայն՝ մրցանակը, որն ամեն տարի շնորհվում է բարեգործներին, դերասանուհուն հանձնել է Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Դալայ լամա XIV-ը:
Հաղորդվում է, որ մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել նոբելյան մրցանակակիրների ամենամյա գագաթնաժողովի ժամանակ:
Այդ գագաթնաժողովն անցկացվում է 1999 թվականից՝ Միխայիլ Գորբաչովի նախաձեռնությամբ: Ինքը՝ Գորբաչովը, չի կարողացել ներկա լինել գագաթնաժողովին բժիշկների արգելքի պատճառով:










