Տոկիոյում երեխաները կարող են ֆլոմաստերով նկարել համաշխարհային արվեստի գլուխգործոցների վրա (լուսանկարներ)

10:15 • 23.10.13

Torafu Architects գործակալության դիզայներները շտապում են օգնել պատկերասրահների կազմակերպիչներին։ Տոկիոյի ժամանակակից արվեստների թանգարանում այս տարի բացվել է յուրահատուկ պատկերասրահ ամենափոքր այցելուների համար, գրում է style.rbc.ru-ն։

 

Մանկական պատկերասրահը ձևավորված է ինչպես ուրվականներով տուն՝ Haunted House։ Մուտքի մոտ հայտնվում են մի քանի լավ ճանաչելի աշխատանքներ։ Թվում է՝ բոլոր նմուշները շարժվում են և կենդանանում։ Նկարում աչքը շարժվում է, զույգ ձեռքերը դուրս են գալիս դեմքից և շոշափում նկարը, գլուխը նկարում շարժվում է։

 

Հայտնվել արվեստի կուլիսներում և վախեցնել հյուրերին կարելի է սև կտավի մեջ մտնելով, որն իր ետևում թաքցնում է գաղտնի թունել, որտեղից էլ երեխաները կարող են «կառավարել» ցուցադրության յուրաքանչյուր նմուշ։

 

Հատուկ անցքերի միջոցով կարելի է պատկերել Մոնա Լիզայի աչքերը կամ անձամբ պատկեր դառնալ կտավում, ֆլոմաստերով բեղեր նկարել ֆլամանդական կտավի վրա կամ փորձել տարբեր ժամանակաշրջանների հագուստ։

 

«Այս պատկերասրահում թույլատրելի է այն վարքը, որը սովորաբար արգելված է թանգարանի կանոններով։ «Չանել», «ձեռք չտալ» կամ «լռել» արտահայտություններն այստեղ պարադոքս են։ Մեր նպատակն է եղել ստեղծել «Ուրվականներով խաղային տուն», որը կարող է ոչ միայն վախեցնել այցելուներին, այլև ներգրավել նրանց արվեստի ընկալման գործընթացում, խթանել երևակայությունը»,- նշել են դիզայներները։

 

Այս պատկերասրահում երեխաներին թույլ են տալիս ամեն ինչ՝ ծիծաղել, վազել, խաղալ, բղավել, շփվել միմյանց հետ և աշխարհի ամենահայտնի կտավների հետ։ Ավելի ճիշտ, դրանց կրկնօրինակների։