Yahoo-ն խախտել է Microsoft-ի հետ որոնողական համագործակցությունը

12:14 • 23.10.13

Նոր գլխավոր տնօրեն Մարիսա Մայերի ղեկավարությամբ Yahoo ընկերությունը խախտել է Microsoft-ի հետ որոնման ոլորտում համագործակցության շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները, գրում է vesti.ru-ն:

 

Yahoo-ի կայքերի կողմից Microsoft-ի Bing որոնողական տեխնոլոգիայի օգտագործման մասին 10-ամյա համաձայնությունը, որն ուղղված է եղել Google-ի դեմ, ընկերությունների միջև կնքվել էր 2010 թվականին:

 

Yahoo-ն այժմ Microsoft-ի տեխնոլոգիաներն օգտագործում է 16-ից 14 միջազգային շուկաներում, որտեղ բիզնես է իրականացնում: Պայմանագրի համաձայն՝ հոկտեմբերին Yahoo-ն պետք է անցներ մնացած երկու շուկաներին՝ Հոնկոնգում և Թայվանում, սակայն ընկերությունը հայտարարել է, որ մոտակա ժամանակ դա տեղի չի ունենա:

 

Մարիսա Մայերը հրաժարվում է ներդնել որոնողական համակարգը, մինչև չբանակցի Microsoft-ի նոր ղեկավարի հետ: Նրա կարծիքով՝ Microsoft-ի հետ համագործակցությունը Yahoo-ին չի տալիս այն օգուտը, ինչը կարող էր տալ այլ ընկերությունների հետ համագործակցությունը:


Այնուամենայնիվ, դատարանը բավարարել է Microsoft-ի հայցը, և Yahoo-ն ստիպված է լինելու ձեռք բերված համաձայնությունն իրականացնել ամբողջությամբ:

Yahoo-ն խախտել է Microsoft-ի հետ որոնողական համագործակցությունը