ԱՄՆ-ի Վուդբերի համալսարանում Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650-ամյակին նվիրված գիտաժողով կկազմակերպվի

10:27 • 24.10.13

Հայ համայնքի միությունների՝ Արարատ էսքիճեան Թանգարանի, Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միության, Հայ Բարեգործական Ընդհանուր Միության, Նոր Սերունդ Մշակութային Միության, Պոլսահայ Միության նախաձեռնությամբ ԱՄՆ-ի Վուդբերի համալսարանում Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650-ամյակին նվիրված գիտաժողով կկազմակերպվի: 

 

Ինչպես նշում են նախաձեռնության հեղինակները. «Գիտաժողովի նպատակն է Մաշտոցի հանճարի վերաբացահայտումը, վերջինիս գաղափարախոսության խթանումն ու տարածումը և այդ հիմքի վրա արդի մարտահրավերների հաղթահարումը»: