Ամերիկացի գիտնականները գտել են ճաղատացումը բուժելու հեղափոխական եղանակ

11:55 • 24.10.13

Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի գիտնականները (ԱՄՆ) ստեղծել են հեղափոխական մեթոդ, որը միլիոնավոր մարդկանց թույլ կտա նոր մազեր ունենալ, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:

 

Գիտնականները բացատրել են՝ իրականացվել է մարդու մազի բջիջների կլոնավորում, որոնցից ստեղծվել է ակտիվ կենդանի տրանսպլանտանտ: Վերջինս կարելի է կիրառել մարմնի ցանկացած մասում մազածածկույթի վերականգնման նպատակով:

 

Նորույթը սկզբունքորեն տարբերվում է կոսմետոլոգիայի մեջ օգտագործվող՝ մարմնի մի մասից մյուսը մազի զետեղման վիրաբուժական միջամտությունից:

 

Ամերիկացի գիտնականները նշել են, որ եթե ժամանակակից բժշկությունը կարող է միայն խթանել գոյություն ունեցող մազերի աճը և միայն ժամանակավորապես կանխել մազաթափությունը, իրենք երաշխավորում են ճաղատացման գործընթացի դադարում, քանի որ ըստ էության մազերի նոր սոխուկներ են ստեղծել:

 

Նոր մեթոդը հաջող փորձարկվել է մկների վրա: Առաջիկայում կսկսվի դրա փորձարկումը կամավոր անձանց վրա:
 

Ամերիկացի գիտնականները գտել են ճաղատացումը բուժելու հեղափոխական եղանակ