Ամերիկացի գիտնականները պարզել են, որ մանրէները նույնպես ազգություն ունեն

00:26 • 24.10.13

Բավականին «ազգայնական» հետազոտություն են կատարել ամերիկյան Օհայո նահանգի համալսարանի բժիշկները: Նրանք պնդում են, որ կարող են պարզել մարդու էթնիկ պատկանելությունը՝ նայելով նրա բերանում ապրող մանրէներին: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ մանրէներն ունեն իրենց էթնիկ պատկանելությունը, որը համապատասխանում է մանրէի տիրոջ ազգությանը: Այս մասին գրում է Аргументы и факты թերթը:


Հետազոտությանը մասնակցել են տարբեր ազգությունների մոտ 100 ներկայացուցիչներ: Ընդհանուր՝ առմամբ նրանց բերաններում գրանցվել են մոտ 400 տեսակի մանրէներ: Սակայն դրանց 2% է միայն ընդհանուր եղել բոլոր հետազոտվածների մոտ: 90%-ի մոտ համընկել է 10 տեսակներից մեկը:


Սակայն ընդհանրություններ, այնուամենայնիվ, գտնվել են: Անալիզների արդյունքների համեմատումը ցույց է տվել, որ եթե մարդկանց մեջ «բնակվող» մանրէների տեսակները նույն են, ապա այդ մարդկանց ազգությունները նույնպես համընկնում են:


Այլ կերպ ասած՝ չինացիներն ունեն իրենց հատուկ մանրէները, իսկ հայերը՝ իրենցը:
 

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ մանրէները նույնպես ազգություն ունեն