Նյու Յորքում ոստիկանները Բենքսիին թույլ չեն տվել գրաֆիտի նկարել

08:30 • 24.10.13

Բրիտանացի փողոցային նկարիչ Բենքսին չի կարողացել գրաֆիտի նկարել Նյու Յորքում ոստիկանության կողմից առաջացրած խոչընդոտների պատճառով: Բենքսիի պաշտոնական կայքում հոկտեմբերի 23-ի գրառման մեջ ասվում է, որ այսօրվա իր արվեստը չեղյալ է հայտարարվել ոստիկանության գործողությունների պատճառով:


Նկարիչը չի բացատրել, թե ինչ կերպով է ոստիկանությունը խոչընդոտել իրեն: Ավելի վաղ Նյու Յորքի ոստիկանությունը հայտարարել էր, որ Բենքսիին չեն որոնում, քանի որ տեղի բնակիչներից ոչ մեկ վանդալիզմի մասին դիմում չի ներկայացրել: Միևնույն ժամանակ Նյու Յորքի քաղաքապետը հայտարարել էր, որ արվեստը պետք է օրենքների սահմաններում գոյություն ունենա:


Բենքսին Նյու Յորքում է հոկտեմբերից և արդեն մի քանի աշխատանքներ է ստեղծել քաղաքի պատերին: Նա Նյու Յորքում է գտնվում Better Out Than In ցուցահանդեսի շրջանակներում, իսկ նոր աշխատանքներն ամեն օր հրապարակվում են նրա կայքում: