Դուդուկ, տավիղ, հուլուսի. 7 երկիր՝ մեկ բեմում
Մշակույթների երկխոսություն Բոննում. տարբեր երկրներից արտիստներ ապացուցել են, որ երաժշտությունն ու պարն իսկապես կարող են վերացնել տարբեր ազգերի և մշակույթների ներկայացուցիչների միջև գոյություն ունեցող սահմանները, գրում է Deutsche Welle-ն։
Բոննում անցկացվում է Crossing Borders փառատոնը, որի շրջանակում 3 ամիսների ընթացքում անցկացվում են վարպետության դասեր և իրականացվում են համատեղ մշակութային նախագծեր՝ յոթ երկրներից ժամանած երաժիշտների, պարողների, դրամատիկ դերասանների մասնակցությամբ (Գերմանիա, Ավստրիա, Ուզբեկստան, Հայաստան, Բելառուս, Իսլանդիա և Չինաստան)։
Նման նախագծերից է դարձել համերգը Բոննի Brotfabrik մշակույթի կենտրոնի բեմում։ Համերգի և ընդհանրապես փառատոնի կազմակերպիչներից մեկը՝ Հանս Յոահիմ Օվերը, նշում է, որ նման միջոցառում Բոննում անցկացվում է առաջին անգամ։ Բացի երաժշտական մասից, փառատոնի ծրագրում ներառված են նկարիչների ցուցահանդեսներ և թատերական բեմադրություններ։
Համերգի առաջին մասում հանդիսատեսին հնարավորություն է տրվել ծանոթանալ յուրաքանչյուր երկրի ավանդական երաժշտությանը։ Առաջինը ներկայացվել է հայկական դուդուկը։
Ուզբեկական ազգային գործիքները բաժանվում են տղամարդկանց և կանանց գործիքների։ Չինացի երաժիշտները բերել են ցիտրա և հուլուսի։ Բելառուս կատարողները ներկայացրել են ծնծղա և ակորդեոն։ Ավստրիան ներկայացրել է տավիղահարուհին, իսկ Գերմանիան ներկայացել է հարվածային գործիքներով։










