Կակաոյի արվեստը. շոտլանդացի դիզայները ամբողջությամբ շոկոլադից պատրաստված զգեստ է ներկայացրել (լուսանկարներ)
Լոնդոնում Շոկոլադի ազգային շաբաթի ցուցադրության ժամանակ ներկայացվել է 50 կգ կշռող զգեստը, որն ամբողջությամբ պատրաստված է շոկոլադից: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Շոկոլադե զգեստը պատրաստելու համար դիզայներին պահանջվել է 2 շաբաթ, այնուհետև այն ձեռքով զարդարել է 24 ժամում:
Զգեստի հեղինակ Լոուրեն Սմիթը, ով այս տարվա Նորաձևության շաբաթի ոսկե մրցանակի հաղթողն է, համագործակցել է Lindt Master Chocolatier շոկոլադ պատրաստող ընկերության հետ, ինչի արդյունքում ստեղծվել է յուրատեսակ զգեստը:
Էդինբուրգի 23-ամյա բնակչուհին իր նոր զգեստը ներկայացրել է լոնդոնյան Salon du Chocolat's աշխարհի ամենահեղինակավոր նորաձևության ցուցադրություններից մեկի ժամանակ:













