«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմում կխաղա Ջեյմի Դորնանը

09:00 • 24.10.13

Դերասան Ջեյմի Դորնանը կփոխարինի ավելի վաղ գլխավոր դերի համար հաստատված Չարլի Հաննեմին, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Hollywood Reporter-ին:

 

Դորնանն ընտրվել է «Մոխրագույնի 50 երանգները» բեսթսելլերի էկրանավորման մեջ Քրիստիան Գրեյի նոր դերակատար: Այժմ դերասանի հետ բանակցություններ են ընթանում:

 

Հաննեմը հրաժարվել է մասնակցել նախագծին մեկուկես շաբաթ առաջ։ Պաշտոնական տեղեկություններով՝ պայմանագիրը խզելու պատճառը դերասանի և Universal ընկերության միջև տարաձայնություններն են եղել: Նաև կարծիք է հնչել, որ Հաննեմը հրաժարվել է նկարահանումներից նախագծի հանդեպ ԶԼՄ-ների խիստ ուշադրության պատճառով:

 

Դորնանը խաղացել է Սոֆյա Կոպոլայի «Մարի Անտուանետ» ֆիլմում, իսկ այժմ մասնակցում է «Մի անգամ հեքիաթում» սերիալի նկարահանումներին: