83-ամյա Քլինթ Իսթվուդն ամուսնալուծվում է
Հոլիվուդի ամենաճանաչված դերասաններից մեկի՝ Քլինթ Իսթվուդի կինը՝ Դինա Ռուիզը, 17 տարվա համատեղ կյանքից հետո դիմել է դատարան՝ ամուսնալուծվելու նպատակով։
Ինչպես նշում է Взгляд-ը, ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ զույգը բաժանվել է, իսկ Ռուիզն էլ այս իրադարձությունների ֆոնին դեպրեսիայի բուժման կուրս է անցել։
Ռուիզը ցանկանում է ալիմենտներ ստանալ, ինչպես նաև պնդում է, որ իրենց 16-ամյա դուստրը մնա իր հետ։
Չնայած որ Իսթվուդն արդեն 83 տարեկան է, այնուհանդերձ նա շարունակում է մեծ հեղինակություն վայելել կանանց շրջանում։ Դերասանը տարբեր կանանցից ունի 7 երեխա։










