Focus Features-ը կենսագրական ֆիլմ կնկարահանի Էլթոն Ջոնի մասին
Focus Features ընկերությունը մտադիր է կենսագրական ֆիլմ թողարկել Էլթոն Ջոնի մասին, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Hollywood Reporter-ին:
Ֆիլմը, որի նկարահանումները կսկսվեն հաջորդ աշնանը, կանվանվի Rocketman՝ ի պատիվ Ջոնի երգերից մեկի: Ֆիլմում կպատմվի երգչի կյանքի պատմությունը՝ մանկությունից սկսած:
Էլթոն Ջոնը կլինի ֆիլմի գլխավոր պրոդյուսերը, ռեժիսորը կդառնա Մայքլ Գրեյսին, սցենարիստը՝ Լի Հոլը: Էլթոն Ջոնի դերը կխաղա բրիտանացի դերասան Թոմ Հարդին:
Թերթը հիշեցնում է, որ Հարդին մասնակցել է վերջին տարիների խոշոր հոլիվուդյան բլոկբաստերների նկարահանումներին՝ «Սկիզբը», «Ռազմիկը», «Մութ ասպետը. Լեգենդի վերածնունդը»:










