Ամերիկացի լուսանկարիչն իր նկարներում միաձուլել է անցյալն ու ներկան (լուսանկարներ)
Ամերիկացի լուսանկարիչն իր լուսանկարներում ստեղծել է անցյալի և ներկայի միախառնված պատկերը՝ համադրելով ներկայիս վայրերն անցյալի պատմական կերպարների և իրադարձությունների հետ, որոնք տեղի են ունեցել այդ նույն վայրերում: Այս մասին գրում է Russia Today-ը:
«ճանաչեք այն վայրը, որտեղ կանգնած եք» նախագծի շրջանակներում, որն իրականացվել է History Channel հեռուսաալիքի կողմից, ինքնուս լուսանկարիչ Սեթ Տարասը ճանապարհորդել է աշխարհի տարբեր քաղաքներով և լուսանկարել այն վայրերը, որտեղ տեղի են ունեցել կարևոգույն պատմական դեպքերը:
Իր լուսանկարներից մեկում ամերիկացին պատկերել է երկու սիրահարների Փարիզի Էյֆելյան աշտարակի դիմաց, իսկ նրանց կողքին պատկերված է Ադոլֆ Հիտլերն այնպես, ինչպես Ֆրանսիայի մայրաքաղաքում գրանցած հաջողության ժամանակ:

Մյուս լուսանկարում պատկերված է մի երիտասարդ իր շան հետ քայլելիս, իսկ հետևի ֆոնին՝ 1937-ին նույն վայրում վթարի ենթարկված Hindenburg դիրիժաբլը:

Այս նկարում պատկերված են Նորմանդիայի ափերը, որտեղ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1944-ին, վայրէջք են կատարել Ֆրանսիայի դաշնակից զորքերը:

Այս լուսակարում պատկերված է Բերլինի պատը, որը քանդվել է 1989-ին:











