«Լույսի և ստվերի խաղը». Պատկերներ, որոնք ստացվում են տարբեր առարկաների ստվերի միջոցով (լուսանկարներ)

20:59 • 24.10.13

Առարկաների ստվերը կարող է զարմանալի գեղագիտական արժեք ներկայացնել: Արվեստում իրենց նորովի մոտեցմամբ աչքի են ընկնում «լույսի և ստվերի վարպետները»:

 

Ինչպես ներկայացնում է adme.ru-ն` իրենց գեղեցիկ աշխատանքներն ստեղծելու համար նկարիչներն ամիսներով միացնում և անջատում են լույսը՝ տեղաշարժելով տարբեր առարկաներ: Լույսի և ստվերի խաղի միջոցով նկարիչները զարմանալի պատկերներ են ստանում:

 

Ձեզ ենք ներկայացնում նման վարպետների աշխատանքները, որոնք կրկին բացել են ստվերների զարմանալի աշխարհը: