Սնանկացող Panasonic-ը կկրճատի իր աշխատակիցների կեսին
Ճապոնական Panasonic ընկերությունը մտադիր է կրճատել իր աշխատակիցների 50% -ին, հայտնում է The Bangkok Post-ը՝ վկայակոչելով ընկերությանը մոտ իր աղբյուրներին:
Ըստ այդմ՝ կրճատումները կսկսվեն 2014-ին, իսկ դրանց հետևանքով աշխատանքից ազատվածների ընդհանուր թիվը կկազմի մոտ 7.000 մարդ:
Այդ քայլը կձեռնարկվի սնանկության դեմ պայքարի շրջանակներում: Նույն նպատակով կվաճառվեն նաև Ճապոնիայից դուրս գտնվող Panasonic-ի որոշ գործարաններ: Նշվում է, որ կրճատումների մեծ մասը կարվի արտասահմանում, իսկ Ճապոնիայում կրճատվածները կփոխանցվեն այլ գործարանների:
Հայտնի է, որ Panasonic-ը զիջում է մրցակցային պայքարում: Մարտից կդադարեցվի հեռուստացույցների համար պլազմային էկրանների արտադրությունը, ինչպես նաև՝ հնարավոր է՝ սմարթֆոններինը:










