Samsung-ին տուգանել են խորամանկ գովազդային արշավի համար
Թայվանում հարավկորեական Samsung ընկերությանը տուգանել են ավելի քան 300 հազար դոլարով, քանի որ ընկերությունը վճարել է մարդկանց, որպեսզի սովորական սպառողներ ձևանան և քննադատեն մրցակցի ապրանքը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Samsung-ը մարդկանց է վարձել, որպեսզի համացանցում մեկնաբանություններ գրեն՝ գովաբանելով հարավկորեական ընկերության արտադրանքը և քննադատելով թայվանական HTC-ին։
Այդ մարդկանցից ոմանք, որոնք իրենց ձևացրել են սովորական սպառող, եղել են Samsung-ի աշխատակիցներ:
Այս քայլը բջջային հեռախոսների առաջխաղացման գովազդային արշավի մասն է եղել:










