Սոֆի Լորենն արդարացվել է հարկերից խուսափելու գործով

10:46 • 24.10.13

Իտալիայի հարկային ծառայությունների հետ հայտնի իտալացի դերասանուհի Սոֆի Լորենի երկարատև գործընթացն ավարտվել է, հայտնում է Обозреватель-ը։

 

Երկրի վերին դատական ատյանը՝ Վճռաբեկ դատարանը, որոշում է կայացրել, համաձայն որի դերասանուհու եկամուտների մասին 1974թ. հաշվետվությունն օրինական է ճանաչվել։

 

«Սոֆի Լորենը երջանիկ է, որ ավարտվել է այս անհեթեթ պատմությունը, որը շարունակվում էր 40 տարի»,- փոխանցել է դերասանուհու փաստաբան Ջովանի Դեզիդերին։

 

1974-ին Լորենը հաշվետվություն էր ներկայացրել իր ամուսնու՝ պրոդյուսեր Կառլո Պոնտիի հետ, որտեղ չէր նշել իր ստացած եկամուտների մի մասը։ 1982-ին դերասանուհին 17 օր անցկացրել է Հռոմի բանտում՝ հարկերից խուսափելու մեղադրանքով։