Սթիվ Վոզնյակը պատմել է iPad Air-ի գլխավոր թերության մասին, որի պատճառով չի ցանկանում գնել այն

15:58 • 24.10.13

Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակը հայտնել է, որ չի պատրաստվում գնել նոր iPad-ը։ Այդ մասին նա ասել է Մեծ Բրիտանիայում Apps World գիտաժողովի ժամանակ։

 

Վոզնյակի խոսքով՝ iPad Air մոդելն իրեն հետաքրքիր չէ, քանի որ դրանում չկա ներքին հիշողության «բավականաչափ» ծավալ, գրում է newsru.com-ը։


«Երբ ես վերջապես ծանոթացա սարքերին, հասկացա, որ նոր iPad-ները չեն համապատասխանում իմ պահանջներին։ Այո, դրանք ավելի բարակ են, սակայն ես կցանկանայի ավելի մեծ ծավալի հիշողություն՝ 256 ԳԲ։ Ես տանը չունեմ լայնաշերտ ինտերնետ, և հյուրանոցներում նման հասանելիություն չկա, այդ պատճառով էլ իմ բոլոր անձնական նյութերը ես պահում եմ iPad-ում»,- ասել է Վոզնյակը։


«Մի խոսքով՝ ես գրեցի կնոջս, որ չեմ ուզում այս պլանշետից»,- հավելել է Վոզնյակը։
 

Սթիվ Վոզնյակը պատմել է iPad Air-ի գլխավոր թերության մասին, որի պատճառով չի ցանկանում գնել այն