Yandex-ի զուտ շահույթը 3-րդ եռամսյակում կրկնակի աճել է՝ համաձայն US GAAP-ի

16:30 • 24.10.13

Yandex ընկերության զուտ շահույթը 2013 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 5 միլիարդ ռուբլի՝ 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 117 տոկոսով, ասված է US GAAP ընկերության հաշվետվության մեջ, գրում է gazeta.ru-ն:

 

Կոնսոլիդացված եկամուտն աճել է 40 տոկոսով՝ հասնելով 10,2 միլիարդ ռուբլու: Հաշվետու ժամանակաշրջանի ավարտին ընկերության հաշվեկշռում եղել է 31,8 միլիարդ ռուբլի՝ դրամական միջոցների, դեպոզիտների, արժեթղթերի տեսքով:

 

Հիմնականում եկամտի աճը տեղի է ունեցել կոնտեքստային գովազդի հաշվին:

Yandex-ի զուտ շահույթը 3-րդ եռամսյակում կրկնակի աճել է՝ համաձայն US GAAP-ի