Փոլ Մաքարթնին ժամանակավորապես նոր երգեր չի գրի
Բրիտանացի երաժիշտ Փոլ Մաքարթնին հայտնել է, որ նոր երգեր չի գրի՝ մինչև չավարտի արդեն սկսածները, հայտնում է The Daily Star-ը:
Մաքարթնին պարզաբանել է, որ վերջին երկու տարում իր մոտ կուտակվել են ավարտին չհասցված գործերը: Նա դա համեմատել է նկուղի մաքրման աշխատանքների հետ, որը պետք է անել՝ նույնիսկ եթե չես ցանկանում:
Նա խոստովանել է նաև, որ մինչ օրս նյարդայնանում է նոր ձայնագրություն անելիս և նեղվում ոչ դրական քննախոսականից:
Մաքարթնին հերթական ստուդիական՝ «New» ալբոմը թողարկել էր հոկտեմբերի 14-ին և բազմաթիվ դրական արձագանքներ ստացել: Վերջին 6 տարում դա նրա բացառապես նոր երգերով առաջին ալբոմն է:










