Հնագետները հայտնաբերել են 4500 տարվա եգիպտական դամբարան (լուսանկարներ)

16:49 • 25.10.13

Հնագետները եգիպտական Գիզա քաղաքում իրականացրած պեղումների արդյունքում հայտնաբերել են 4500 տարվա պատմություն ունեցող դամբարան, որտեղ թաղված է եգիպտացի անվանի բժիշկ Շեփսեսկաֆ Անխը, գրում է Daily Mail-ը։

 

Վերծանելով դամբարանի դռներից մեկի վրայի գրվածքները՝ հայտնի է դարձել, որ բժշկին կոչել են «կախարդանքի քահանա», ով ժամանակին մեծ հեղինակություն է եղել հին Եգիպտոսում։

 

Երկրի իշխանությունները նշել են, որ այս հայտնագործությունը բավական կարևոր նշանակություն ունի, քանի որ այն բուրգերի դարաշրջանի լավագույն բժիշկներից մեկինն է, ով շատ մտերիմ է եղել փարավոնի հետ։
 

Դամբարանն ունի 21 մ երկարություն, 14մ լայնություն և 4 մ բարձրություն։

 

Հին եգիպտացի բժիշկները հիվանդներին բուժելու հարցում կիրառել են շատ մեթոդներ, որոնց մեծ մասը հիմնված է եղել կրոնի վրա։ Ուստի զարմանալի չէ, որ բժիշկներից շատերը քահանաներ են եղել։

 

Archaeologists at Abusir Archaeological Cemetery at Giza have unearthed the final resting place of Shepseskaf 'ankh

The large door covered in hieroglyphs

It is the third tomb of a physician discovered in Abusir Cemetery


 

Հնագետները հայտնաբերել են 4500 տարվա եգիպտական դամբարան (լուսանկարներ)