Նոր հավելվածն iPhone-ը վերածում է 3D տեսախցիկի (լուսանկարներ)

15:19 • 25.10.13

Բրիտանացի ինժեներների կողմից ստեղծված Seene app նոր հավելվածը հնարավորություն է տալիս iPhone սմարթֆոնը վերածել եռաչափ տեսախցիկի, գրում է Daily Mail-ը։

 

Seene app-ը հեռախոսով արված լուսանկարները մշակում է ու դրանց եռաչափ էֆեկտներ հաղորդում։ Սովորական հարթ լուսանկարները կորություններ են ձեռք բերում՝ դառնալով ավելի խոր ու շարժական։



Արդյունքում, երբ օգտատերը շարժում է հեռախոսը, թվում է, թե լուսանկարը շարժվում է։ Seene app-ը կարելի է անվճար ներբեռնել App Store-ից։

 

 
 
 


 

Նոր հավելվածն iPhone-ը վերածում է 3D տեսախցիկի (լուսանկարներ)